Սնունդը և առողջությունը
Համեղ ու օգտակար ձուկը
Հաշվի առնելով մեր ընթերցողներից մեկի նամակը, որոշեցինք անդրադառնալ շատ օգտակար սննդամթերքներից մեկին` ձկանը: Ահա թե ինչ է գրում Էլինա Գաբրիելյանը. «Ամեն ամառ ընտանիքով գնում ենք հանգստանալու եւ, բնականաբար, հաճախ սնվում ենք ծովամթերքներով, հատկապես` ձկնեղենով: Եվ ինձ հուզում է մի հարց` արդյո՞ք երեխաներին կարելի է այդքան ծովամթերք»:
Ձուկը շատ կարեւոր սպիտակուցային մթերք է: Սպիտակուցների պարունակությունը ձկան մեջ տատանվում է 10-25 տոկոս` կախված ձկան տեսակից: Այն կախված է նույնիսկ տարվա եղանակից:
Առհասարակ ձկները բաժանվում են ոչ յուղոտ, չափավոր յուղոտ եւ յուղոտ տեսակների: Ձկան յուղը պարունակում է ճարպաթթուներ, օրինակ` օմեգա 3, որը մեծ դեր ունի նյութափոխանակության գործում: Չնայած դրան` մանկական սննդում խորհուրդ չի տրվում օգտագործել ձկների յուղոտ տեսակներ: Այս դեպքում գերադասելի են ոչ յուղոտ ձկնատեսակները: Ծովային ձկներն առավելություն ունեն մյուս տեսակների հանդեպ` պարունակվող յոդի, ֆտորի ու բրոմի քանակության հետ կապված: Ձուկն իր մեջ պարունակում է նաեւ ֆոսֆոր, կալիում, կալցիում եւ նատրիում:
Սակայն մսի հետ համեմատած` ձուկն աղքատ է երկաթի պարունակությամբ: Դեռ հնուց բարձր են գնահատվել քաղցրահամ ջրերի ձկները, քանի որ դրանց մեջ հանքային նյութերի պարունակությունը մեծ է: Երեխաներին շատ օգտակար են հատկապես ձկից պատրաստված սուպերը: Պետք է չմոռանալ, որ չնայած նրան, որ ձուկը շատ օգտակար է, այն նաեւ համարվում է ուժեղ ալերգեն: Եթե ընտանիքի անդամներից որեւէ մեկն ունի ալերգիա ձկան հանդեպ, շատ հնարավոր է, որ երեխայի մոտ եւս ի հայտ գա ալերգիա ծովամթերքներից: Նման դեպքերում պետք է գոնե 1 տարի երեխաներին ծովամթերքներից զերծ պահել: Իսկ առհասարակ երեխային տալ ձկան տեսքով հավելյալ սնունդ` խորհուրդ է տրվում 1 տարեկանից` սկսելով 1 թեյի գդալից:
Սննդային կարեւոր արժեք է ներկայացնում ձկան խավիարը: Հատկապես թառափազգիների սեւ խավիարը պարունակում է 30 տոկոս բարձրարժեք սպիտակուց եւ 10-15 տոկոս հեշտամարս ճարպեր: Այն հարուստ է նաեւ լեցիտինով, A, E, D վիտամիններով, կալցիումով, յոդով, ցինկով, երկաթով ու այլ հանքային նյութերով: Սակայն պետք է ասել, որ ձկան խավիարը հարուստ է նաեւ խոլեստերինով, իսկ արդեն աղ դրած վիճակում` նաեւ կերակրի աղով, ինչը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ երեխաների օրգանիզմի վրա:
Խավիարը եւս ուժեղ ալերգեն է, այդ պատճառով երեխաներին կարելի է տալ 3 տարեկանից հետո եւ շատ քիչ չափաբաժնով: Ինչ կապ կարող են ունենալ ձուկն ու կաթվածը Միացյալ Նահանգներում կատարված բժշկական նոր ուսումնասիրությունների համաձայն, ամեն ամիս սննդակարգում ձուկ օգտագործելը կարող է նշանակալի չափով նվազեցնել կաթվածի վտանգը: Հարվարդի համալսարանի Հանրային
Առողջապահության ստորաբաժանման ներկայացուցիչները մոտավորապես 12 տարի շարունակ հետեւել են 40 հազարից ավելի 40-75 տարեկան տղամարդկանց սննդառությանը եւ պարզել, որ ամեն ամիս ձկան ընդամենը 2 փոքրիկ կտոր ուտելը զգալիորեն նվազեցնում է կաթվածի վտանգը: Հետազոտությունների համաձայն, այն նվազեցնում է արյան խցանման հետեւանքով առաջացող կաթվածը, քանի որ ձկան մեջ պարունակվող որոշ նյութեր մարդու արյան հոսքը դարձնում են ազատ եւ օգնում կանխելու արյան խցանումների առաջացումը: Ինչպե՞ս ձուկը ճիշտ պատրաստել Եթե ձուկը տապակելու եք կամ ֆարշ եք պատրաստելու, ապա պետք է օգտագործել միայն բուսական յուղ:
Աղալու կամ շոգեխաշելու համար ավելի հարմար է վերցնել մանր ձկներ, քանի որ դրանց ոսկորներն ավելի փափուկ են, ավելի լավ են ներծծվում մսի մեջ եւ արդյունքում՝ ուտեստն ավելի հյութալի է ստացվում: Ձուկը չի կարելի եփել ուժեղ եռացող ջրում: Որպեսզի այն պահպանի իր բոլոր օգտակար հատկանիշները եւ համեղ ստացվի, հարկավոր է եփել գոլորշու վրա, կամ ծայրահեղ դեպքում` շատ քիչ քանակությամբ եւ հազիվ նկատելի եռացող ջրում: Ձուկը շատ համեղ կստացվի, եթե այն նախապես թողնեք հետեւյալ բաղադրությունն ունեցող եփուկի մեջ. 20գ մանր կտրատած գազարը, 20գ մանր կտրատած սոխը, 10-ական գրամ մաղադանոսն ու նեխուրը, աղը, 3-4 դափնու տերեւը, մոտավորապես 8-10 գնդիկավոր պղպեղը եռացնել 1 լիտր սառը ջրում 10-15 րոպե:
13.03.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ